211652_close_icon
views-count1156 դիտում article-date 18:37 07-12-2023

Աթենքում Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի ու վարչապետի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետ ի ու Հունաստանի նախագահի հետ։ Գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը Հունաստանում մասնակցելու է թուրք-հունական ռազմավարական խորհրդի նիստին։

Էրդողանի հետ Հունաստան են մեկնել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, նախագահի աշխատակազմի հանրայի կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Նախքան առանձին հանդիպումները պաշտոնյաները ողջույնի արարողության ժամանակ փոխանակվելով մի շարք խոսքերով ու դիտարկումներով։

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հետ մտքերի փոխանակման ժամանակ, Էրդողանը նշել է․ «Կարծում եմ, որ մեր 5-րդ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստը ելակետ կլինի որ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերություններչում նոր դարաշրջան կբացվի»:

Ըստ Էրդողանի՝ իրենց նպատակն է Թուրքիայի և Հունաստանի միջև առևտրի ծավալը 5,5 միլիարդ դոլարից հասցնել 10 միլիարդ դոլարի։ Իր հերթին Հունաստանի նախագահը նկատել է տվել․

«Այս տարի մեր երկրներում ապրած ողբերգությունները ցույց են տվել, որ դժվարին պայմաններում համերաշխության և աջակցության զգացումը երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր հատկանիշ է»:

Նա ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը  հիմք է ստեղծում երկկողմ հարաբերություններում համագործակցության խորացման, լարվածությունը վերացնող մթնոլորտի և փոխադարձ քաղաքական կամքի ձևավորման համար։

Էրդողանը նաև հանդիպում է ունեցել Կիրիակոս Միչոտակիսի հետ։  Սպասվում է, որ առանձին հանդիպումներից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Հիշեցնենք, որ 70 տարվա ընթացքում Էրդողանը Թուրքիայի երկրորդ նախագահն է, որ այցով մեկնում է Հունաստան: 

Նմանատիպ նյութեր