211652_close_icon
views-count2140 դիտում article-date 09:52 03-11-2024

«Սյունիքը» միանում է իրենց դիրքորոշումը հայտնած ակումբների շարքին․ հայտարարություն

Հայաստանի առաջին խմբում գտնվող «Սյունիքը» ևս պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

««Սյունիք» ՖԱ-ն ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին։

ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում Սյունիք ՖԱ-ն սատարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ քվեարկելով նրա օգտին:

Ակումբը հասկանում է երկրպագուների կողմից Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքների վերաբերյալ դժգոհությունը։

Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլը նաեւ մասսայական ֆուտբոլն է, մանկապատանեկան ֆուտբոլը, ֆուտզալը, կանանց ֆուտբոլը, ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Այս ոլորտներում վերջին տարիներին ՀՖՖ-ի կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքներն ակներեւ են, իսկ խնդիրները պահանջում են անհապաղ լուծումներ, որոնք հնարավոր են ֆուտբոլային ընտանիքի միասնական ջանքերի շնորհիվ։

Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր