211652_close_icon
views-count1126 դիտում article-date 13:42 02-11-2024

Գագիկ Ծառուկյանը Արամ Ա-ի հետ զրույցում լիբանանահայերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների և ծավալվող հումանիտար աղետի առնչությամբ Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունը և զորակցությունն է հայտնել Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին։

Վեհափառը տեղեկություններ է փոխանցել ընթացիկ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու և խնդրել, որպեսզի իրեն տեղեկացնեն առավել հրատապ խնդիրների մասին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ։

Նմանատիպ նյութեր