1025 դիտում
14:31 02-06-2014
ՄԱԿ-ը գյուղական համայնքներում իրավաբանական անվճար օգնության ինստիտուտի զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր գոհունակությունն է արտահայտել մինչ օրս Արդարադատության նախարարության հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար, միևնույն ժամանակ հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի:
Բուզետտոն անդրադարձել է գյուղական համայնքներում իրականացվող իրավաբանական անվճար օգնության ինստիտուտի զարգացմանը՝ նշելով, որ ԵՄ–ն այդ ուղղությամբ պատրաստ է աջակցություն տրամադրել: Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է ոլորտի ներկա և իրականացվելիք բարեփոխումները և տեղեկացրել, որ Կառավարության ծրագրային դրույթներից մեկն ուղղված է մարզերում անվճար իրավաբանական օգնությունն ուժեղացնելուն:
Կողմերն անդրադարձել են նաև սահմանադրական բարեփոխումներին ու դրանց շուրջ անցկացվող հանրային քննարկումներին: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն է հայտնել բարեփոխումների վերաբերյալ ներկայացված պարզաբանումների համար: Բարձր գնահատելով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը՝ նախարար Հովհաննես Մանուկյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին այն զարգացնելու նոր հնարավորություններ կստեղծվեն:
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
19:28 23-06-2015
Հայտնի են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանները
1462 դիտում
20:37 19-11-2018
Վալերիյ Օսիպյանը կարևորել է Ինտերպոլի դերը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ինտերպոլի գործունեությանը
1150 դիտում
22:50 28-05-2024
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ