211652_close_icon
views-count763 դիտում article-date 19:35 01-11-2024

Տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը․ քաղաքապետը՝ մետրոպոլիտենում կուտակումների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է պիկ ժամերին Երևանի մետրոպոլիտենում մարդկանց կուտակումներին։

«Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից շատ հնարավորություններ է տալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավինյանը։

Քաղաքապետը՝ որպես ճիշտ կառավարման օրինակ, բերել է շտապ օգնության ծառայության աշխատանքը, որը նախորդ տարի ունեցել է 75 միլիոն դրամի պարտք, սակայն այս տարի կարողացել է մարել պարտքերը և վաստակել 75 միլիոն դրամ։

«Շտապ բուժօգնության ծառայությունը պլանավորում է իր շարժակազմերն ավելացնել։ Նույնը տեղի է ունենալու և՛ մետրոպոլիտենի, և՛ ավտոբուսի, և՛ տրոլեյբուսի դեպքում»,-եզրափակել է Ավինյանը։

Նմանատիպ նյութեր