211652_close_icon
views-count11098 դիտում article-date 20:55 29-10-2024

Գոռ Սահակյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: 

Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: 

Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ 175, ապա 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել: Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): 

Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց էր տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):

Նմանատիպ նյութեր