211652_close_icon
views-count1807 դիտում article-date 21:21 21-04-2026

Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը։

71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 146 կգ և 150 կգ, հրում վարժությունում բարձրացրեց 180 կգ և երկամարտի 330 կգ արդյունքով  դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

 
 

Նմանատիպ նյութեր