211652_close_icon
views-count1477 դիտում article-date 16:54 17-11-2024

Հայտնի է՝ երբ կկայանա Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա նոյեմբերի 25-ին: Նրա խոսքով ՝ ոչ մի երկրում խորհրդարանին պետք չէ ընդդիմության կողմից լեգիտիմության ճանաչում, այլապես աշխարհում ժողովրդավարություն չէր լինի: Փոխանցում է Tert.am-ը։

«Մենք ենթադրում ենք, որ դեռևս գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ կխախտի Սահմանադրությունը՝ չնշանակելով առաջին նիստը: Այդ դեպքում Վրաստանի խորհրդարանը կհավաքվի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո ուղիղ 10-րդ օրը, այսինքն ՝ նոյեմբերի 25-ին»,-ասել է Կոբախիձեն:

Նմանատիպ նյութեր