211652_close_icon
views-count1150 դիտում article-date 14:54 01-12-2024

Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը. Կոբախիձե

Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը՝ նախագահական պալատը, չնայած հրաժարվում է իր մանդատի ավարտից հետո հրաժարական տալ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Փոխանցում է Tert.am-ը։

«Տիկին Զուրաբիշվիլիին մնացել է չորս ուրբաթ, նա չի կարողանում դրա հետ հաշտվել: Ես հասկանում եմ նրա հուզական վիճակը, չնայած դեկտեմբերի 29-ին նա ստիպված կլինի դուրս գալ նստավայրից ու այն զիջել լեգիտիմ ընտրված նախագահին: Նա պարտվել է հոկտեմբերի 26-ի ընտրություններում: Նա պայքարում էր, որպեսզի արմատական ընդդիմությունը հաղթեր խորհրդարանական ընտրություններում և ինքը երաշխիքներ ստանար պաշտոնավարումը շարունակելու համար: Բայց նա ծանր պարտություն կրեց», - ասել է վարչապետը:

Նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտոնից չի հեռանա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը «ոչ լեգիտիմ է»։

Նրա նախագահական ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։ Նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։

Նմանատիպ նյութեր