211652_close_icon
views-count1093 դիտում article-date 14:33 26-10-2024

Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ավստրիային։

Այս  մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Մենք կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը և ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդումը, ներառյալ Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության շրջանակներում», - նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր