211652_close_icon
views-count904 դիտում article-date 07:21 26-10-2024

Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավորներին. արտաքին քաղաքական հարցեր են քննարկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամները:
Ինչպես կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ է նշվում՝ ՔՊ-ականները արտաքին քաղաքական հարցեր են քննարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ երեկվա հանդիպումը ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ է եղել ու տեւել է մինչեւ ուշ երեկո։
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իր վերջին արտագնա հանդիպումների արդյունքներն է ներկայացրել. խոսքը, մասնավորապես, Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին է:

Նախ Նիկոլ Փաշինյանն է ելույթով հանդես եկել, հետո ՔՊ-ականները նրան հարցեր են ուղղել՝ Խաղաղության պայմանագրից, սահմանազատումից:
Ինչպես իշխանական պատգամավորներն են մեզ փոխանցում՝ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել. «Ինչ գիտենք` դա էր», – ասացին իշխանական պատգամավորները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր