12220 դիտում
16:27 28-04-2018
Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության պատգամավորներին մեկ սենյակում. Նիկոլ Փաշինյան
Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության պատգամավորներին մեկ սենյակում, քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները և լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել ԱԺ բոլոր պատգամավորների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք բանակցել մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով:
Ուզում եմ ասել, որ ամենամեծ շահագրգռվածություն ունեցող ուժը մենք ենք, հաղթանակի դե յուրե արձանագրումն օր առաջ պետք է տեղի ունենա։ Այս մասին Իջևանում յացածա հանրավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ շատ է խոսվում բանակցությունների մասին, բայց այդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում: Շարունակելով Իջևանում իր ելույթը ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք շահագրգռված են օր առաջ այս խնդիրը լուծել վերջացնել և եթե կան բարդություններ, բանակցություններ այս կամ այն ֆորմատի, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ազգային ժողովի խորհրդարանական «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ:
Հավելեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի սրանից հետո ընդմիշտ ամեն օր պետք է արթնանա հաղթողի, երկրի տիրոջ, հզոր ապագա ունեցողի զգացողությամբ:
Նա նաև շնորհակալություն հայտնեց Իջևանի ավագանուն, որ պաշտոնապես պաշտպանեց և միացավ համաժողովրդական հեղափոխությանը: «Բայց ես ակնկալում եմ, որ այսօր նմանատիպ հայտարարությամբ հանդես կգա նաև քաղաքապետը, ահա՛, պարո՛ն քաղաքապետ, քո ժողովուրդը, դու պարտավոր ես լինել քո ժողովրդի հետ, քո ժողովրդի կողքին: Ավելին` ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նմանատիպ հայտարարություն ընդունեն բոլոր այն ավագանու անդամները, համայնքի ղեկավարները, որոնք մինչ հիմա չեն արել»,- ասաց նա և հիշեցրեց, որ սա համաժողովրդավարական հեղափոխություն է և 90 և ավելի տոկոսի աջակցությունն է վայելում:
Իջևանում հանրահավաքն ավարտվեց։ Այժմ Ն. Փաշինյանն իր կողմնակիցներով շարունակում է ավտոերթը դեպի Վանաձոր։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
736 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
634 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին