211652_close_icon
views-count799 դիտում article-date 13:31 24-10-2024

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Այս ամսին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Երևանում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

Մարզերում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր