211652_close_icon
views-count574 դիտում article-date 17:50 23-10-2024

Ձեր քվեարկության շնորհիվ արդեն ունենք պատմության մեջ առաջին փաստաթուղթը՝ կնքված Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում

Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարց ուղղեց արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ արդյոք տարածաշրջանային «3+3» հարթակը կարող է դառնալ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ: Ի պատասխան Միրզոյանն ասաց.

«Մեծ հաշվով նման առաջարկ չկա էլ  դրված սեղանին և եթե լինի, նպատակահարմար չենք գտնի դրական արձագանքել, որովհետև Ադրբեջանի հետ մենք ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում, բոլոր ուղղություններով: Այլ բան է, որ այդ հարթակում տարբեր երկրների նախարարներ օգտագործում են այդ առիթը ու ունենում երկկողմ բանակցություններ: Այս անգամ մենք էլ Ադրբեջանի նախարարի հետ ունեցանք մեր հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, որպեսզի մոտեցնենք շուտափույթ կնքմանը»- ասաց նա:

Անդրադառնալով գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի հռետորաբանությանը և արձագանքներին, Միրզոյանն ասաց.
«Առաջին անգամը չէ, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից, սա որևէ դեպքում մեզ չի շեղում մեր ռազմավարությունից: Հետևաբար կառուցողական աշխատում ենք օր առաջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Այսօր կարող ենք լիարժեքորեն ասել, որ ձեր քվեարկությունից հետո մենք արդեն ունենք պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը՝ կնքված երկու երկրների միջև, որը արդեն հիմք է դնում երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, սահմանների ու սահմանազատման համար»:

Նմանատիպ նյութեր