211652_close_icon
views-count1066 դիտում article-date 11:46 23-10-2024

Պահպանողական կուսակցությունը ողջունում է ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը աջակցելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին. հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը ողջունում է ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը աջակցելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։

Համոզված լինելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն իրապես անկախ սուբյեկտների միջև, Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններին քաջալերում է՝ չկաշկանդվել ռուսական պայմանավորվածություններով, ցուցաբերել խիզախություն և ընդունել ԱՄՆ աջակցությունը, հիմք դնելով երաշխավորված խաղաղության հաստատման և ռուսական հակաքաղաքակրթական, հակահայկական, գաղութատիրական դարաշրջանի վերջնական վախճանի։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր