877 դիտում
10:29 23-10-2024
Ադրբեջանն ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել ՀՀ-ի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով». ՀԱԿ
Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հրապարակել է մի հոդված, որում, փորձելով արդարացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից Ադրբեջանի հրաժարվելը, գրում է.
«Մեր ճանապարհին մնում են հիմնական խոչընդոտներ: Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը կոչ է անում միացնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին։ Այս սահմանադրական ռեւանշիստական պահանջը նախկինում արդեն եղել է խոչընդոտ խաղաղության համար։ 1996 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահը հրաժարվեց ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչող միջազգային փաստաթուղթ»։
Հաջիեւի ասածը ադրբեջանական ռազմատենչ քարոզչության հերթական մի կեղծիք է։ 1996 թվականին Լիսաբոնում Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երկու անգամ է արտահայտել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ, որով Լեռնային Ղարաբաղին առաջարկվում էր ինքնակառավարման ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
1. Առաջին անգամ դա տեղի ունեցավ լիագումար նիստում, երբ նախագահը հայտարարեց. «Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել»։
2. Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ հայտարարությունը գրանցվել է որպես ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի պաշտոնական փաստաթղթի երկրորդ հավելված եւ հետեւյալ կերպ է հիմնավորում առաջարկված ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վետոյի կիրառումը Հայաստանի կողմից. «Հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հակասելով ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի որոշմանը, որն այդ լիազորությունը վերապահում է Մինսկի Խմբի Համաժողովին, որը պետք է գումարվի քաղաքական համաձայնության կայացումից հետո»։
3. Սահմանադրությունը, ինչպես բազմիցս հայտարարել ենք անցյալում, Հայաստանի համար այլ սահմաններ չի նախատեսում, քան 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի ՍԴ որոշումով։
Այսպիսով, Ադրբեջանը ակնհայտ սուտ է ներկայացնում միջազգային հանրությանը, փորձելով պատճառաբանել Հայաստանի հետ խաղաղության մերժումը իբր գոյություն ունեցող «սահմանադրական խոչընդոտներով»։ Ցավալի է, որ «Նյուզվիք» ամսագրի նման լուրջ լրատվամիջոցը պատշաճ կերպով չի ստուգել Հաջիեւի պնդումների հավաստիությունը։
Իրական խնդիրը, սակայն, ոչ թե Ադրբեջանի կողմից ներկայացված եւ ցանկության դեպքում հեշտությամբ հերքվող այս կեղծիքն է։ Խնդիրն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքականությունն է, որը պարտավոր էր միջազգային հանրության եւ, մասնավորապես, «Նյուզվիք» ամսագրի ուշադրությանը ներկայացնել Ադրբեջանի սուտը հերքող Հայաստանի պաշտոնական պատասխանը եւ պնդել դրա հրապարակումը։ Փաշինյանական դիվանագիտությունը, սակայն, լռության է մատնել ադրբեջանական կեղծիքը։ Այդպես վարվելով, նա հերթական անգամ, ըստ էության, համերաշխություն է հայտնել Ադրբեջանի վարած կեղծարար քաղաքականությանը։
Նույնը վերաբերվում է նաեւ Խոջալուի «ցեղասպանության» մասին Ադրբեջանի պնդումներին։ Այն ժամանակ նույնպես Հայ Ազգային Կոնգրեսը ստիպված իր վրա էր վերցրել Հայաստանի իշխանությունների գործառույթը եւ ներկայացրել ադրբեջանական կեղծարար քարոզչությունը հերքող ապացույցները»։

Նմանատիպ նյութեր
460 դիտում
10:07 31-10-2024
ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան
Այս բաժնից
433 դիտում
15:42 31-10-2024
Միրզոյանի հայտարարությունը կոնկրետ քաղաքական մեսիջ էր Թուրքիային ու ամբողջ աշխարհին. Հայկ Մամիջանյան
376 դիտում
15:26 31-10-2024
Կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին. Վեհափառ
649 դիտում
14:59 31-10-2024
Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու