211652_close_icon
views-count1333 դիտում article-date 10:54 20-10-2024

Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ամենալկտի ձևով արդարացրել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը։ Նման ադրբեջանական թեզեր նույնիսկ Ադրբեջանի պաշտոնյաները չեն օգտագործում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին, որում Սիմոնյանը արդարացնում էր Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ:

«Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։

Պետական դավաճանությունը հո պոզով֊պոչով չի՞ լինում։

Այս անպատժելիությունը ժամկետ ունի և ունի ավարտ` կոնկրետ ամսաթվով։ Ու չեք պլստալու, ոչ մեկդ չեք ազատվելու պատասխանատվությունից»,- գրել  է նա։

Նմանատիպ նյութեր