211652_close_icon
views-count1180 դիտում article-date 15:51 19-10-2024

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 20-21-ին ատիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում` հոկտեմբերի 19-ին երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +4+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4 +1, ցերեկը՝ +4+8,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+12,
Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+14, 
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+12,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+16, 
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+11։

Նմանատիպ նյութեր