211652_close_icon
views-count994 դիտում article-date 21:35 18-10-2024

Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն․ Էրդողան

«3+3» տարածաշրջանային խորհրդակացական հարթակի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։

Հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահականում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը,  Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

«Anadolu» գործակալությունը հայտնել է, որ ընդունելությունը տևել է մոտ 1 ժամ։ Քննարկվել են Հարավային Կովկասում մնայուն ​​խաղաղության գործընթացը և տարածաշրջանային ու համաշխարհային հարցեր։

Ընդունելության ժամանակ նախագահ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով ստեղծված հարթակին։  Էրդողանը նշել է, որ ուրախալի է, որ Հարավային Կովկասի պատկերը փոխվել է դեպի մնայուն ​​խաղաղության։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ում Իսրայելի դեմ զենքի մատակարարման էմբարգոն արդյունավետ քայլ կլինի Իսրայելին կանգնեցնելու համար, և որ Թուրքիան կշարունակի այդ մասին բարձրաձայնել: 

Նմանատիպ նյութեր