1669 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ
Հարգելի՛ երևանցիներ,
Մեկ տարի առաջ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում դուք մերժել եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այն ստացել է մայրաքաղաքում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսի չափով քվե։ Բայց հակառակ ձեր կամքին՝ տեղի ունեցավ քվեագողություն և իշխանազավթում։ ՔՊԿ–ն իր քույր կառույցի ու մախինացիաների միջոցով պահեց աթոռը։ Արդյունքն այն է, որ Երևանն անտերության է մատնվել։
Ընտրություններից անցել է 1 տարի ու հիմա նույնիսկ ՔՊԿ–ին քվե տվածներն են ատում քաղաքային այս իշխանությանը, քանի որ սրանք չեն կարողանում կառավարել։ Երևանը հայտնվել է աղբի, անձրևի տակ և անխնա թալանվում է։ Շուտով ուզում են թալանը ամբողջական դարձնել՝ բարձրացնելով ավտոբուսի գները մինչև 3 անգամ։
Այս ամենը չի կարելի հանդուրժել և պետք է միասնական ջանքերով հասնել արտահերթ ընտրության, որից վախենում են ՔՊԿ–ականները։ Ամեն մի քաղաքացի իր ձայնը պետք է բարձրացնի ու թույլ չտա, որ իրեն հիմարի տեղ դնեն այս 9–տոկոսանոցները (հիմա վստահաբար շատ ավելի քիչ աջակցություն ունեն)։
Սրանք ոչ լեգիտիմ են, ոչ կոմպետենտ։ Պետք է ազատագրել մեր երկիրը ՔՊԿ–ի ճիրաններից։ Սկսե՛նք Երևանից։ Ի գո՛րծ։
Հ.Գ․Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը։ Շուտով «անսպասելի» ձյուն կգա նաև Երևանում։ Մարդիկ միշտ ուրախանում էին ձյան գալստով, բայց հիմա սարսափով են սպասում դրան, քանզի տեսնում են, թե ինչ խայտառակ վիճակում է հայտնվում Երևանը նույնիսկ թեթև անձրևի դեպքում։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ է լինելու, երբ ձյուն տեղա Երևանում»։

Նմանատիպ նյութեր
1369 դիտում
11:27 28-12-2022
ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է կազմակերպել արտահերթ ընտրություններ․ ՊԿ հայտարարությունը
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան