211652_close_icon
views-count1261 դիտում article-date 13:22 18-10-2024

ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ

«Նոա» ՖԱ-ն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։

Դիմումի մեջ ներառվել է նաև «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատիրոջ կողմից անչափահաս երեխաներին հարցազրույցի ժամանակ հրապարակային «դավաճան» կոչելու հանգամանքը:

ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն վարույթ է ընդունել ակումբի դիմումը։

«Նոա» ՖԱ-ն ևս մեկ անգամ հայտնում է իր դիրքորոշումը՝ անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների
թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը։ Ակումբը սպասում է կոշտ արձագանքի:

Նմանատիպ նյութեր