2446 դիտում
19:48 27-11-2019
«Փյունիկի», «Արարատի» և «Շիրակի» հայտարարությունը՝ ՀՖՖ առաջիկա ընտրությունների վերաբերյալ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող երեք ակումբներ` «Փյունիկը», «Արարատը» և «Շիրակը» ՀՖՖ առաջիկա ընտրությունների հետ կապված հանդես են եկել միասնական հայտարարությամբ։
«Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։
Հայկական ֆուտբոլի համար այս վճռորոշ իրադարձությունից առաջ, մենք՝ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները, հանդես ենք գալիս հետևյալ միասնական հայտարարությամբ։
Հայտնում ենք մեր լիովին աջակցությունը ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված հայտարարությանը առ այն, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։
Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն և ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից և հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։ Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում։
Հետևաբար, խիստ անհրաժեշտ է նախևառաջ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետև միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ։ Միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։
Մենք հավատում ենք, որ այժմ բոլորիս ընձեռնվել է բացառիկ հնարավորություն ձևավորել իրապես անկախ, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց, որը կգործի ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի, և մենք իրավունք չունենք այդ հնարավորությունը բաց թողնել:
Հորդորում ենք այլ ֆուտբոլային ակումբներին, ֆուտբոլային հանրության այլ ներկայացուցիչներին միանալ մեր կոչին»,- ասված է «Փյունիկի» մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների նոր ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։ Մինչև արտահերթ ընտրությունները ֆեդերացիայի աշխատանքները կղեկավարի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։
Նմանատիպ նյութեր
4177 դիտում
21:58 16-07-2018
ՀՖՖ-ն պատասխանել է «Փյունիկի» և «Արարատի» հայտարարություններին
1378 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
Այս բաժնից
4063 դիտում
15:27 01-01-2025
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Նյու Յորքում
3772 դիտում
13:28 01-01-2025
Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին
9610 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին