211652_close_icon
views-count472 դիտում article-date 19:57 17-10-2024

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները:

Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Նշված ժամերին երթևեկությունը երկկողմանի գործելու է Երևան-Էջմիածին տանող ճանապարհահատվածում:

Ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը: Իսկ ժամը 15.00-ից 16․30-ը փակ են լինելու Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը:

Նմանատիպ նյութեր