949 դիտում
13:50 17-10-2024
Ճամբարակի նախկին պոլիկլինիկայի շենքը այսուհետ կշահագործվի որպես մշակութային կենտրոն
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոց 17/1 հասցեում գտնվող Ճամբարակի նախկին պոլիկլինիկայի շենքը, որը մինչև օրս որպես երեխաների զարգացման կենտրոն տրամադրված է եղել Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությանը, կառավարության այսօրվա նիստի որոշմամբ նվիրաբերվեց Համայնքին որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով:
Նշվում է, որ այս տարվա ապրիլի 1-ից Վորլդ Վիժնը Ճամբարակ համայնքում դադարեցրել է գործունեությունը և Համայնքի ղեկավարը առաջարկել է վերոնշյալ Գույքը նվիրաբերել Համայնքին որպես մշակութային կենտրոն շահագործելու նպատակով, քանի որ Համայնքի ներկայումս գործող գեղարվեստի և երաժշտական դպրոցների շենքային պայմանները հարմարավետ չեն և չեն բավարարում երեխաների քանակին։
Համայնքը նախատեսում է հիմնել մշակութային կենտրոն, որը սկզբնական շրջանում կծառայի որպես ազգային նվագարանների դասավանդման կենտրոն, հետագայում ընդլայնելով գործունեությունը, կիրականացվի մշակութային բազմաբովանդակ միջոցառումներ։ Մշակութային կենտրոնը ֆինանսավորվելու է համայնքային բյուջեից:
Համայնքը նախատեսում է գույքի նվիրաբերությունը ստանալուց հետո 5 տարիների ընթացքում իրականացնել 15 միլիոն ՀՀ դրամի ներդրում՝ ընթացիկ վերանորոգման և գույքի պահպանության համար և 90 միլիոն դրամի ներդրում՝ մշակույթային կենտրոնի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար։

Նմանատիպ նյութեր
4317 դիտում
09:21 17-02-2018
Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
706 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2920 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ