211652_close_icon
views-count2977 դիտում article-date 15:34 16-10-2024

Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ

Հոկտեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում՝ համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի և աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկվել են աղետի գոտում իրականացվող վերականգնողական աշխատանքների, հեղեղումների հետևանքով տուժած քաղաքացիներին ուղղված փոխհատուցման գործընթացի, ինչպես նաև վնասներ կրած բնակարանների նորոգման ընթացքի հետ կապված հարցեր:

Մարզի ղեկավարին ներկայացվել է համայնքի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: Լոռու մարզպետն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ուշադրության տակ պահել հեղեղումներից տուժած քաղաքացիների խնդիրները, առավելագույն ջանքեր ներդնել աղետի գոտու վերականգնման աշխատանքների ուղղությամբ:

– Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս: Հնարավորինս պետք է աջակցել բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան ամբողջացնել փաստաթղթերի պահանջվող փաթեթը՝ պետության կողմից սահմանված աջակցությունները ստանալու համար,- ասել է Արամ Ղազարյանը:

Քննարկվել են աշխատանքային գործընթացի պատշաճ կազմակերպման վերաբերյալ այլ հարցեր ևս, տրվել են նոր հանձնարարականներ:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր