211652_close_icon
views-count1966 դիտում article-date 07:37 16-10-2024

Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ArmLur.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեկ ԱԺ դահլիճում գրանցված սկանդալից. Քյարամյանին սադրեցին, Անդրանիկ Քոչարյանը չսաստեց, շարունակեց պրովոկացիան:

Պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, երբ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, (անհասկանալի է` ինչու) Քյարամյանի հասցեին ռեպլիկ է արել թե` «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: Այս տհաճ արտահայտությունը լսելի է եղել ոչ միայն Քյարամյանի, այլև դահլիճում նստածների համար: Ի պատասխան` Քյարամյանն ԱԺ ամբիոնից նետեց` «Բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր…. Ձեր մասին է խոսքը, բա՞ն ասեցիք»։ Երբ պատգամավորն ու օգնականը վստահեցրին, թե ոչ ոք ոչ մի բան չի ասել, Քյարամյանը շարունակեց ելույթը: Բայց ակնհայտ էր, որ Արգիշտի Քյարամյանը չէր ճանաչում, թե ով էր իր ելույթի ժամանակ տհաճ ռեպլիկ արած անձը, և որ «սև շորերովը» պատգամավոր չէր:

Իսկ մեծ հաշվով պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ առաջին դեմքերով ուժային կառույցներին ԱԺ տանելը և խորհրդարանական քննարկում կազմակերպելը դարձավ բոլոր իրավապահների համար խայտառակության և ամոթի օր: Ե՛վ ՆԳ նախարարը, և՛ գլխավոր դատախազը, և՛ Քննչական ծառայությունների ղեկավարներն ու այլք հանրային դաշտում խայտառակվեցին: Շահեցին Անդրանիկ Քոչարյանն ու նրա փոքրաթիվ աջակիցները խմբակցությունից, ովքեր «հերոսական» հարցեր տվեցին ուժայինների ղեկավարներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր