Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ նշելով. «Պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ։ Եվ այդ առաջխաղացման հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն Ազգային անվտանգության ծառայության կանոնանդրական և օրենսդրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում։
Ցավոք սրտի, պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս տրամաբանությանը և շահերին հակառակ, և դա անելու համար երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։