211652_close_icon

Քննարկվել են Հյուսիս-հարավի շինարարության հետ կապված հարցեր

views-count1624 դիտում article-date 19:32 15-10-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ աշխատակիցներ հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են ԱԶԲ կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինական ծրագրերի՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի երկու հատվածների շինարարության ֆինանսական և ֆիզիկական առաջընթացները, ընթացիկ աշխատանքները և այլն։

Հանդիպումից հետո հիմնադրամի և բանկի ներկայացուցիչներն այցելել են շինհրապարակներ, շինարարի և տեխհսկողի հետ քննարկել աշխատանքային մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր