1693 դիտում
17:22 14-10-2024
«Այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել». թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակվեց առանց կոլեկտիվի համաձայնության
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը և անդրադառնալով քննադատություններին՝ հայտարարեց, որ այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել:
«Քաղաքապետի որոշումն է։ Աշխատանքային գործընթաց էր, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարտականությունները կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն էր առաջացել նշանակել ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա:
Նա նշեց, որ չի մեկնաբանելու շրջանառվող լուրերը, թե պատկան մարմիններն են իրենց նախընտրած թեկնածուին նշանակել․
«Նշանակումը կապ չունի շրջանառվող լուրերի հետ: Չեմ էլ պատրաստվում մեկնաբանել դրանք՝ կասկածի տակ դնելով պետական այլ մարմինների աշխատանքը: Հետևանք կար, տարբեր պատճառներից ելնելով, անհրաժեշտություն առաջացավ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու»,- նշեց նա:
Իսկ թե ինչու դպրոցից չեն նշանակել տնօրենի ԺՊ, նա ասաց՝ տարբեր պատճառներից ելնելով և հրաժարվեց նշել այդ պատճառներից գոնե մեկը:
«Հայտնի իրադարձություն է տեղի ունեցել դպրոցում, նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել, քանի որ կարող ենք որոշակիորեն ինչ-որ ազդեցություն ունենալ նախաքննության վրա:
Չեմ կարող թաքցնել, որ արդեն երկարում էր դպրոցի տնօրենի ընտրությունը և տնօրենի նշանակումը, բայց իրադարձություններն առաջ ընկան ու այս դեպքից հետո հապաղելու տեղ չկա»,- ասաց նա:
Իսկ թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Քրիստինե Դումանյանի վրա, նա արձագանքեց.
«Չի մեկնաբանվում: Թեկնածու է, կարծել ենք, որ համապատասխանում է, ավելին ասեմ՝ սա չի նշանակում, որ վերջնական տնօրեն է նշանակված»:
Նա նաև տեղեկացրեց, որ նախկինում նշանակված ԺՊ-ն չի մասնակցել դպրոցի տնօրենի ԺՊ-ի ընտրություններին:

Նմանատիպ նյութեր
2183 դիտում
18:32 10-02-2016
ԿՏԱԿ-ն արձագանքել է Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նամակին
Այս բաժնից
529 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
406 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
406 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել