2092 դիտում
14:49 13-10-2024
Կալիֆոռնիայում ձերբակալվել են հայեր, որոնք փորձել են Medicare-ից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ
Կալիֆոռնիայում ձերբակալվել են հայեր, որոնք փորձել են Medicare առողջապահական ծրագրից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ, հայտնում է usatoday.com-ը: Փոխանցում է Tert.am-ը։
Մասնավորապես, 36-ամյա Սոֆիա Շաքլյանը՝ Լոս Անջելեսից, և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը՝ Բըրբենքից, 2019-2024 թթ. ընթացքում հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի համար ներկայացրել են 54 մլն դոլարի կեղծ հայցեր, սակայն այդ ծառայություններն իրականում երբեք չեն տրամադրվել, դրանց կարիքը չի եղել:
Ընդհանուր առմամբ, նրանք Medicare-ից ստացել են 23 մլն դոլար, որոնց լվացման համար գնել են ոսկու ձուլակտորներ և մետաղադրամներ:
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ նրանց ներկայացվել է 24-կետանոց մեղադրանք: Մեղավոր ճանաչվելու դեպքում, Շաքլյանին և Ալեքսանյանին սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Նմանատիպ նյութեր
1437 դիտում
15:29 21-08-2015
Ավելի քան 150.000 դոլար՝ խարդախությամբ. տեսանյութ
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը