211652_close_icon
views-count2479 դիտում article-date 09:08 13-10-2024

Մայրաքաղաքը տոնում է 2806-ամյակը․ միջոցառումների ժամանակացույց

Երևանի 2806-ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։

Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.
13:00 - Երվանդ Երզնկյան
14:45 - Գարիկ և Սոնա
15:30 - «Kami Friends» band
16:30 -  Արամ MP3
17:15 -   Իվետա Մուկուչյան

Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․
17:00 - «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
19:00 -  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.
12:00  - «Երևան» փողային նվագախումբ
13:00 -  «Jazz for kids»
14:00 -   Արցախի պետական ջազ նվագախումբ
15:00  - «Կատուներ» նվագախումբ
16:00  - «Մալխաս» ջազ եռյակ
17:00  - Հայաստանի պետական ջազ նվագախումբ
18:00  - Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
19:00  - Տիգրան Համասյան տրիո

Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.
14:00  - Սևագիր
15:00 -  Կավիճ
16:00 -  Թմբաթա
17:00  - «Fairwind»
18:00  - «Rozen Tal»
19:00  - Լավ էլի
20:00  - Jag և Նարեկ Բարսեղյան
21:00  - Նեմրա

Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն։

12:00-23:00 Հյուսիսային պողոտայում  կանցկացվի գինու փառատոն:

12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:

Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։

Նմանատիպ նյութեր