211652_close_icon
views-count1624 դիտում article-date 16:25 12-10-2024

«Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրը Ավինյանը կանդրադառնա նոր տրոլեյբուսներին և ավտոբուսներին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է․

««Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 11։00-ին, Շահումյանի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանդրադառնա օրվա խորհրդով նախատեսված միջոցառումներին և 21:00 Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին:
 
Տոնական միջոցառումները ներկայացնելուց հետո խոսք կգնա նաև մայրաքաղաք ներկրված ու Շահումյանի հրապարակում այդ օրը ներկայացված նոր տրոլեյբուսներին և ավտոբուսներին, ինչպես նաև առաջիկայում սպասվող տրանսպորտային շարժակազմերի մասին: Այլ թեմաներ այդ հանդիպման ընթացքում չեն քննարկվելու»։ 

Նմանատիպ նյութեր