6016 դիտում
19:32 12-10-2024
Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է. Oragir.News
Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ Այս մասին Oragir.News-ին հայտնել է Մկրտիչ Նավասարդյանի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք՝ երեկ Oragir.News-ին ծեծի ենթարկված տղաների հայրը պատմել էր, որ 10 հոգով հարձակվել են տղաների վրա ու ծեծի ենթարկել։
Նրա խոսքով՝ տղաները կազմակերպությունում բեռնատարի վարորդ են աշխատում, բեռներ են տեղափոխում։
Դեպքը եղել է հենց աշխատանքի ժամանակ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1156 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1192 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
916 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան