211652_close_icon
views-count2285 դիտում article-date 12:20 11-10-2015

«Էրեբունի-Երևան -2797 » տոնակատարության 2-րդ օրը մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական շքերթով

«Էրեբունի-Երևան - 2797» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են առավոտյան ժամը 10:00-ին`«Սանիթեք» ընկերության նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների շքերթով: Տոնի առիթով հատուկ զարդարված ջրցանների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել յուրատեսակ շքերթի, որով էլ, ըստ էության, մեկնարկել է «Իմ ջերմ ու բարի քաղաք»  կարգախոսով  «Էրեբունի-Երևան-2797» -ի տոնակատարության երկրորդ օրը։

Նմանատիպ նյութեր