1183 դիտում
22:27 11-10-2024
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Զելենսկին ժամանակակից Չերչիլն է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին համեմատել է Մեծ Բրիտանիայի նախկին առաջնորդ Ուինսթոն Չերչիլի հետ։ Ջոնսոնի հարցազրույցից մի հատված հրապարակվել է «Пул N3»-ի թելեգրամյան ալիքում։ Փոխանցում է News.am-ը։
«Բոլորը գիտեն՝ ինչ է պատասխանել Չերչիլը, երբ իրեն ասել են, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրեն առյուծի պես է պահել։ Նա պատասխանել է՝ ոչ, առյուծը ես չէի, այլ բրիտանացիները։ Բայց ինձ առյուծի պես մռնչելու պատիվն է ընձեռվել։ Նույնը կարելի է ասել Վլադիմիր Զելենսկիի մասին։ «Նա շատ ճշգրիտ ցույց տվեց՝ ինչ են զգում ուկրաինացիները»,-հայտարարել է նա:
Հունվարին Ուկրաինայի նախկին դեսպան Վադիմ Պրիստայկոն պատմել էր այն պահի մասին, երբ Զելենսկին նստել է Ուինսթոն Չերչիլի աթոռին, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետը երկրի համար կարևոր որոշումներ է ընդունել։ Դա տեղի է ունեցել Զելենսկու՝ Լոնդոն կատարած այցի ժամանակ, որի ընթացքում նախկին դեսպանն ուղեկցում էր Ուկրաինայի առաջնորդին։
Ըստ Պրիստայկոյի՝ Զելենսկին բունկերի զննության ժամանակ հարցրել է՝ դա ում բազկաթոռն է։ Հսկիչը պատասխանել է, որ դա Չերչիլի բազկաթոռն է և հարցրել է, թե արդյոք Ուկրաինայի նախագահը ցանկանում է նստել: Ի պատասխան Զելենսկու այն հարցին, թե արդյոք ինքը կարող է նստել, թանգարանի աշխատակիցն ասել է, որ չի կարող, և կրկին հարցրել է՝ ուզո՞ւմ է նա նստել՝ ակնարկելով, որ Զելենսկին պետք է նստի։
Զելենսկին նստել է Չերչիլի աթոռին, այդ ժամանակ թանգարանի աշխատակիցը նրան հարցրել է՝ արդյոք քաղաքական գործիչն իրեն Չերչիլն է զգում։ Մոտակայքում ներկա պատվիրակությունը ծիծաղել է, իսկ Զելենսկին պատասխանել է, որ իսկապես «նման մի բան զգացել է»։ Նախկին դեսպանը նշել է, որ այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ երկու տարի անց ուկրաինացիները ելույթ կունենան Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և կհիշեցնեն Չերչիլի խոսքերը։

Նմանատիպ նյութեր
4012 դիտում
22:03 12-01-2019
Բորիս Ջոնսոնը որոշել է ամուսնանալ սիրուհու հետ
1571 դիտում
16:38 23-07-2019
Բորիս Ջոնսոնը Պահպանողական կուսակցության ղեկավար է ընտրվել․ վաղը նա կնշանակվի Մեծ Բրիտանիայի վարչապետ
1946 դիտում
22:32 24-07-2019
Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը՝ ստանձնել
Այս բաժնից
1195 դիտում
21:03 11-10-2024
Ֆինլանդիան նախատեսում է ևս 277 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային
5849 դիտում
17:56 11-10-2024
Դրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ