211652_close_icon
views-count29652 դիտում article-date 18:26 10-10-2024

«Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրում աշխատակցին աշխատեցրել են և գումարի մեծ մասը չեն վճարել

SHAMSHYAN.com-ը ՀՀ քաղաքացուց նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ընթերցողին: Նամակում նա անդրադարձել է.

«12 Դեկտեմբեր 2023թ.ընդունվել եմ «Հայասա Հոսպիտալիթի Գրուպ» ՍՊԸ, հյուրանոցային համալիր աշխատանքի։ ( Հասցե՝ ՀՀ. ք. Երևան, Լեո 54) 
Ընկերության տնօրեն՝ Թերեզա Արմենի Բաղդասարյանը, խնդրել է ինձ ապահովել տուրիստական խմբեր, որի դիմաց խոստացել է եռամսյակային բոնուսներ։

Իմ ապահոված եկամուտը կազմել է 40 մլն դրամ, որից ոչ մի գումար չեմ ստացել, փոխարենը ինքը մեկնել է հանգստի յուրացրած գումարներով, եկամուտը հաշվարկվում է ընկերության ֆինանսական բաժնի ղեկավար՝ Թամարա Հովհաննիսյանի կողմից, իսկ աշխատակիցներին չի ներկայացվում հաշվարկման եղանակը, փոխարենը խոստանում են մեծ գումարներ։

Ամիսների ընթացքում  աշխատելով այս ընկերությունում, հասկացա, որ խաբեբա են, որոշեցի ազատման դիմում ներկայացնել: 

02.08.2024թ.-ին դիմում ներկայացրեցի, որը չստորագրվեց ընկերության տնօրենի կողմից, բանավոր համաձայնությամբ շարունակեցինք համագործակցությունը։

Մեկ ամիս անց կրկին ներկայացրեցի դիմում և փոխադարձ համաձայնությամբ 07.10.2024 թ.-ին ազատվեցի աշխատանքից։

08.10.2024թ.-ին վերջնահաշվարկից պարզ դարձավ որ ընկերության տնօրեն ՝ Թերեզա Բաղդասարյանը նշանակել է կեղծ բացակաները և աշխատավարձը չի փոխանցել ամբողջությամբ։

Վերջին ամիսների ընթացքում մի շարք բարձր պաշտոն զբաղեցնող անձինք նույնպես դիմում են ներկայացրել ազատման, պատճառը մեկն է, որ խաբված են։

Հյուրանոցի տարածքը տեսաձայնագրվում է, գործում է համակարգ որը գրանցում է աշխատակիցների ելումուտը, ինչպես նաև ունեմ գործընկերների հետ աշխատանքային մեյլեր։

Որպես հավելում նշեմ, որ տվյալ ընկերությունը պատկանում է «Դոմուս» ընկերության սեփականատեր՝ Արմեն Մուրադյանին։

Խնդրում եմ ինձ օգնել, վերադարձնել իմ գումարը, եթե կարիք կա գործին վարույթ հարուցել»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր