28764 դիտում
15:29 08-10-2024
Գողության դեպքեր՝ Երևանում․ ոստիկանություն է դիմել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ճարտարագետը և հայտնել, որ ավտոբուսների 3 վարորդներ գողացել են ընդհանուր 200 լ դիզվառելիք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Ա․-ն դիմել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին 45 համարի երթուղու վարորդ, Երևանի բնակիչ 49-ամյա Թորոս Ա․-ն ավտոբուսի վառելիքի բաքից գողացել է 80լ դիզ. վառելիք, 14 համարի երթուղու վարորդ, Երևանի բնակիչ 52-ամյա Խաչիկ Մ․-ն գողացել է 60լ դիզ. վառելիք, 14 համարի երթուղու մյուս վարորդ, Երևանի բնակիչ 42-ամյա Արսեն Դ․-ն գողացել է 70լ դիզ. վառելիք՝ նշված ՓԲԸ-ին պատճառելով 105 հազար դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Աշոտ Ա․-ն «Երևան ավտոբուս» ՓԲԸ ճարտարագետն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։