23297 դիտում
10:17 23-05-2024
Գողության դեպք՝ Երևանում․ ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Ավենյու 23» հյուրանոցում աշխատակիցներից մեկը իր ուսապարկից գողացել է 3000 դոլար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 32-ամյա Շողիկ Ա․-ն և հայտնել, որ մայիսի 15-ին ժամը 12։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում Սայաթ-Նովա պողոտա 23 հասցեում գործող «Ավենյու 23» հյուրանոցում աշխատակիցներից մեկը իր ուսապարկից գողացել է 3000 դոլար:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)