1531 դիտում
13:21 08-10-2024
Հիմալայներում 5 ռուս լեռնագնացի դիեր են հայտնաբերվել
Հիմալայներում վերելքի ժամանակ 5 ռուս լեռնագնաց է զոհվել. նրանք մագլցել են մեկ խմբով, սակայն անդամներից մեկը մոտ 7,600 մետր բարձրությունից վայր է ընկել՝ իր հետ քարշ տալով մնացածներին։ Մյուսները չեն կարողացել արձակել անվտանգության ճոպանները, հայտնում է rbc.ru-ն:
Ալեքսանդր Դուշեյկոն, Օլեգ Կրուգլովը, Վլադիմիր Չիստիկովը, Միխայիլ Նոսենկոն և Դմիտրի Շպիլևոյը, հոկտեմբերի 6-ին ուղևորվել են նվաճելու Դհաուլագիրի լեռը: Առավոտյան ժամը վեցին նրանք բազային ճամբարից բարձրացել են դեպի գագաթ։ Վերջին անգամ նրանք կապ են հաստատել ժամը 11:00-ի սահմանում։
Այսօր առավոտյան հայտնաբերվել են նրանց դիերը:
Խմբի միայն մեկ անդամ է ողջ մնացել՝ Վալերի Շամալոն։ Նա վերջին պահին հրաժարվել է վերելքից և մնացել է ճամբարում։

Նմանատիպ նյութեր
2854 դիտում
20:16 15-08-2015
Էլբրուսում տասնյակ տարիներ առաջ մահացած լեռնագնացի դի է հայտնաբերվել
2533 դիտում
21:16 30-03-2014
Խենթ ճանապարհորդություն Հիմալայներում. տեսանյութ
2050 դիտում
18:23 03-05-2015
Նեպալի լեռներում 50 լեռնագնացի մարմին է գտնվել
Այս բաժնից
1417 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1234 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1645 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է