Հնդկաստանի հյուսիսում` լեռնային առողջավայրում ճոպանուղու խցիկներից մեկը պոկվել է ճոպանից ու ընկել։Այս մասին հայտնում է India Today-ը։
Մահացել է 7 մարդ, այդ թվում երկու երեխաներով ընտանիքն ու նրանց էքսկուրսավարը։
Միջադեպը տեղի է ունեցել Հիմալայներում՝ Գուլմարգ քաղաքում։ Հաղորդվում է, որ ուժեղ քամու պատճառով ճոպանի վրա ծառ է ընկել։
Պարբերականը հայտնել է, որ ևս մոտ 100 մարդ մնացել էր բարձրության վրա։ Նրանց իջեցրել են փրկարարները: