Էլբրուսում տասնյակ տարիներ առաջ մահացած լեռնագնացի դի է հայտնաբերվել
Էլբրուսում՝ 3800 մ բարձրության վրա անհայտ զբոսաշրջիկի դի է հայտնաբերվել: ՌԴ ԱԻՆ տեղեկացմամբ՝ դին նկատել են սառցաշերտի մեջ, փրկարարներն այն արդեն դուրս են բերել: Փրկարարների խոսքով՝ լեռնագնացը մահացել է մի քանի տասնյակ տարի առաջ:
Նրա ինքնությունը չի պարզվել՝ փաստաթղթերի բացակայության հետեւանքով: