Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է բոլոր ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք գիշերը հարձակվել են Կիևի վրա։ Այս մասին հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Անօդաչու սարքերը Ուկրաինայի մայրաքաղաք են մտել տարբեր ուղղություններից, օդային հարձակման ահազանգը հայտարարվել է մի քանի անգամ և ընդհանուր առմամբ տևել է ավելի քան 5 ժամ, գրել է Պոպկոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կիրակի առավոտյան հայտնել են, որ առնվազն մեկ ռուսական անօդաչու թռչող սարք մնացել է Կիևի շրջանի երկնքում։