slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Իսրայելի բանակը հարավային Լիբանանի 37 բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել
211652_close_icon

Իսրայելի բանակը հարավային Լիբանանի 37 բնակավայրի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել

views-count1663 դիտում article-date 12:27 04-10-2024
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում հարավային Լիբանանի 37 գյուղերի և քաղաքների բնակիչներին անհապաղ տարհանվել և շարժվել Ավալի գետից հյուսիս, հայտնում է Times of Israel-ը:

Վերջին օրերին Իսրայելի բանակը Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի, այդ թվում՝ Լիտանի գետից հյուսիս գտնվողների բնակիչներին, կոչ է արել տարհանվել:

««Հեզբոլլահ»-ի գործունեությունը ստիպում է Իսրայելի պաշտպանության բանակին գործել նրա դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը չի ցանկանում վնասել ձեզ: Ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք: Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի օպերատորների, նրանց օբյեկտների կամ զենքերի մոտ, իրեն վտանգի է ենթարկում», - նշել է Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը X-ի հաղորդագրության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ խաղաղ բնակիչներին կտեղեկացնի, երբ վերադարձն անվտանգ լինի:

Տարհանումները տեղի են ունենում հարավային Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողությունների ֆոնին:

Դրանց նպատակն է քանդել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքը սահմանային գոտում: Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ զինվորականները մտադիր են հնարավորինս արագ ավարտել գործողությունները։

Նմանատիպ նյութեր