211652_close_icon

Լիբանանի բանակը ներքաշվել է պատերազմում

views-count1336 դիտում article-date 20:25 03-10-2024
Լիբանանի բանակային ստորաբաժանումները կրակ են բացել երկրի հարավում ցամաքային հարձակում իրականացնող իսրայելական ստորաբաժանումների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել են Լիբանանի զինված ուժերը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը գնդակոծել են կառավարական բանակի զորամասերից մեկը՝ սպանելով լիբանանցի զինծառայողներից մեկին։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Վերջին սրացման ընթացքում սա առաջին դեպքն է, որ Լիբանանի բանակը կրակ է բացում իսրայելական զորքերի ուղղությամբ», - Reuters-ին է փոխանցել տեղացի ուժայիններից մեկը։

Նմանատիպ նյութեր