211652_close_icon
views-count1270 դիտում article-date 15:14 03-10-2024

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով. Ավինյան

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից:

«Բարեփոխումները շարունակում ենք նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։

Մի շարք ուղղություններով գրանցված արդյունքներով պայմանավորված ՀԱՊՀ-ի խորհուրդը հաստատել է դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը։

Արդյունքում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ:

Վստահաբար կարող եմ արձանագրել, որ վերջին տարիների ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի մեծածավալ աշխատանքի արդյունքում պոլիտեխնիկը մեծ հաջողություններ է գրանցում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր