1021 դիտում
13:12 03-10-2024
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևանշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Երեկ ԱԺ նիստին զուգահեռ Ադրբեջանում ինչ-որ միջոցառում էր, որի ժամանակ խոսում էր անհետ կորածների հարցերով հանձնաժողովի ղեկավարը, ով հայտարարում էր՝ Հայաստանը դեռևս պետք է պատասխան տա 3,067 անհետ կորածների համար և իր ելույթի համատեքստում դարձյալ Հայաստանին մեղադրեց ռևանշիզմի մեջ:
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները բոլոր նվաստացումներին դիմանում են և բանակցային գործընթաց չկա:
«Բանակցային գործընթացի ժամանակ կողմերը ներկայացնում են իրենց տեսակետները և բարի կամքով ձգտում են հասնել ինչ-որ հանգուցալուծման: Այս դեպքում կա Ադրբեջանի կողմից պահանջ, հրահանգ և այս իշխանությունները մաս-մաս, մեկիկ-մեկիկ ընդունում են և գալիս են ժողովրդին փորձում են բացատրել, որ դա իր լավագույն շահերից է բխում»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ Արդբեջանը ծանր պահանջներ է դրել և դա կարող է վերաբերվել, այսպես ասած, ռևանշիզմին:
«Օրինակ՝ բացարձակապես չեմ բացառում, որ կարող են ասել՝ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը Երևանի կենտրոնում ռևանշիզմի դրսևորում է: Այդպես է, որքան զիջում ես, այդքան թշնամին առաջ է գալիս:
Մեզանից որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ հանկարծ Ադրբեջանը կարող է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ասի, որ Հայաստանը պետք է պատժի պատերազմի հերոսներին»,- ասաց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
5574 դիտում
16:30 13-11-2021
Չի կարող պարտված, ավելին ջախջախված պետությունը մի երկու օր հետո խոսալ ռևանշիզմի մասին. Հայկ Եսայան
59214 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1009 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
634 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
622 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար