211652_close_icon
views-count871 դիտում article-date 23:01 02-10-2024

Էսմայիլ Բաղային նշանակվել է Իրանի ԱԳՆ նոր մամուլի քարտուղարի պաշտոնում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էսմայիլ Բաղային նշանակել է Իրանի արտաքին գործերի նախարարության նոր խոսնակ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Փոխանցում է News.am-ը։

Չորեքշաբթի հրապարակված հրամանագրով Արաղչին երկարամյա դիվանագետ Էսմայիլ Բաղային նշանակել է Իրանի արտաքին գործերի նախարարության նոր խոսնակ, որը  փոխարինել է այդ պաշտոնը վերջին ավելի քան երեք տարին զբաղեցրած Նասեր Քանանիին:

Բաղային նախկինում զբաղեցրել է Իրանի դեսպանի, ինչպես նաև Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում մշտական ​​ներկայացուցչի պաշտոնները:

Նմանատիպ նյութեր