211652_close_icon
views-count544 դիտում article-date 15:17 30-07-2026

Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը

Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։ Այդ մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ինչպես գիտեք, տիկին Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում իր պաշտոնավարումը։ Ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել։ Ուզում եմ տեղեկացնել, որ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։ Հույս ունեմ՝ կհաջողվի համագործակցել, և, իհարկե, մեր այս քննարկումների ձևաչափը առաջիկայում կպահենք և կպահպանենք»,- նշեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր