Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ). News.am
Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժումը»:
Երիտասարդները երթով Մատենադարանի մոտից քայլում են Հանրապետության հրապարակ` միանալու հավաքին։
Շարժման առաջնորդ Բագրատ Աքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի և հույսի» փուլը։
Նա նաեւ ասել էր, որ այս հավաքով սկիզբ է դրվում պայքարի վճռական փուլին:
Օրեր առաջ «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը հայտնել էր, մեկնարկող հավաքին ընդառաջ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։