211652_close_icon
views-count733 դիտում article-date 13:19 02-10-2024

Իրանը մինչև վաղը չեղարկել է բոլոր թռիչքները

Իրանը մինչև վաղը՝  տեղական ժամանակով մինչև առավոտյան 05:00-ն, չեղարկել է բոլոր թռիչքները, հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա տեղի է ունեցել Թեհրանի կողմից Իսրայելի ուղղությամբ առնվազն 180 հրթիռ արձակելուց մեկ օր անց:

Նշենք, որ Իրանի երեկվա հարձակումից հետո Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանն անցած գիշեր որոշ  ժամանակով փակվել էր, իսկ Իսրայելի ընդհանուր օդային տարածքը փակվել էր մեկ ժամից ավելի:

Նմանատիպ նյութեր